Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինությամբ և տեխնիկայով, այդ թվում՝ T-90 տանկերով, հրանոթային համակարգերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով։ Հավանական գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 10 միլիարդ դոլար՝ հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը։ «Բանակցություններն ընթանում են, հիմքը կա, պորտֆելը կազմում է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար»,-ասել է սենատորը։
Մատակարարումները կարող են իրականացվել մինչև 2020-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։